Փոոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը:
«Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին՝ համոզվելու համար, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի հետ, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»,- հայտարարել է Շավարշ Քոչարյանը: